Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 26.06.2023 - 11.07.2023

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրող, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:
2 1672

Discussed 26.06.2023 - 11.07.2023

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Օրենքով սահմնանված կարգավորումները համապատասխանեցնել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, միաժամանակ սահմանել բացառություն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի համար, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով:
0 1599

Discussed 26.06.2023 - 11.07.2023

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է սահմնաել բացառություն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի համար, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը և «Արժութային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:
1 1601